-
29.12.2020|
21:24
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հեռախոսել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ։ Նրանք ընդգծել են Լեռնային Ղարաբաղի վերականգնման հարցով համատեղ ջանքերը՝ տեղեկացնում է ՌԴ կառավարության մամուլի ծառությունը։
-
29.12.2020|
21:20
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ.
-
29.12.2020|
21:19
99 տարեկանում մահացել է ֆրանսիացի մոդելավորող Պիեռ Կարդենը՝ հայտնում է Ֆրանսպրեսսը։
-
29.12.2020|
14:11
Վերջին շաբաթներին Իսրայելի հետ երկկողմ հարաբերությունների վերականգնման պատրաստակամությամբ սնվող թուրքական ԶԼՄ-ների պատմություններն ավելի շատ նման են «գառան մորթի հագած գայլի», գրում է The Jerusalem Post թերթը:
-
29.12.2020|
14:09
Գերմանիայի բացառիկ տնտեսական գոտում «Հյուսիսային հոսք 2» գազատարի 2.6 կմ հատվածի կառուցման աշխատանքներն ավարտվել են՝ հաղորդել է DPA գործակալությունը ՝ հղում անելով Nord Stream 2 AG ընկերությանը: Հունվարի կեսերին կսկսվի խողովակների տեղադրումը Դանիայի բացառիկ տնտեսական գոտում գտնվող «Հյուսիսային հոսք 2» գազատարի զուգահեռ ճյուղերում:
-
29.12.2020|
14:04
Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը Հայաստանում հանդիպումներ է ունեցել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի, ՊՆ նախարարի հետ, ՀՀ-ի և Արցախի զինված ուժերի ապագա համագործակցության հարցերն են քննարկվել, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում չի եղել՝ Արցախի հանրային հեռուստաընկերությանը հարցազրույցում հայտնել է Վիտալի Բալասանյանը։
-
29.12.2020|
14:03
ՌԴ ԱԳՆ-ն 2020-ի հիմնական արտաքին քաղաքական արդյունքների շարքում նշել է կորոնավիրուսի տարածման պայմաններում արտասահմանից ռուսաստանցիների վերադարձը և Հաղթանակի 75-ամյակը:
-
28.12.2020|
20:53
ՌԴ-ն լրջորեն մտահոգված է հոկտեմբեր-նոյեմբերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի օտարերկրյա վարձկանների տեղափոխման կապակցությամբ՝ ասված է ռուս-թուրքական ռազմավարական պլանավորման համատեղ խմբի 8-րդ նիստին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի մասնակցության վերաբերյալ ԱԳՆ հաղորդագրությունում:
-
28.12.2020|
20:52
The New York Times-ը գրել է՝ Թուրքիայում աղքատության ցուցանիշի ավելացմանը զուգընթաց իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անկումը երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին դրդել է կտրուկ փոխել տնտեսական քաղաքականության ուղղությունը։
-
28.12.2020|
20:46
Դեկտեմբերի 28-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ: Նրանք քննարկել են համագործակցության երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր: